Գյումրիում դպրոցներն անցել են առցանց ուսուցման

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում փակ կլինեն հանրակրթական, նախադպրոցական , սպորտային, մշակութային կառույցները և բուհերը: Կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակահատվածը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է օգտագործել հեռավար ուսուցման համակարգը փորձարկելու համար: Կառավարությունը նախատեսում էր հեռավար ուսուցում ներդնել 2021 թվականի դեկտեմբերին: Համավարակով պայմանավորված հարկադիր պարապուրդը արագացրեց այդ ծրագրերի կիրառումը: Շատ դպրոցներ մինչև նախարարության հրահանգներն ու ցուցումները մարտի 17-ից էին սկսել հեռավար դասերը:

Աշակերտը դասասենյակում, դպրոցական նստարանին, իսկ ուսուցիչը մտնում է դասարան ճիշտ ժամին՝ զանգը հնչելուն պես: Սա դասապրոցեսի դասական մոդելն է, որն առնվազն մինչև ապրիլի 14-ը Հայաստանում կիրառելի չէ: Իսկ ինչ են անելու աշակերտներն ու ուսուցիչները մեկամսյա հարկադիր պարապուրդում: Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը որոշել է արտակարգ դրության ընթացքում աշակերտների ու ուսուցիչների պարապ ժամանակը լրացնել հեռավար կրթությամբ: Փորձնական ծրագիրը ենթադրում է կրթական ծրագրերի մատուցում հեռուստատեսային ու համացանցային տարբերակով: Այս հնարավորությունն ամբողջ աշխարհի դպրոցներին ընձեռում են հատուկ կրթական հարթակները: Այս մասին երեկ նախարարը հայտարարեց:

Նախարարությունը հեռավար կրթության փորձնական ծրագրի կիրառման ժամկետները արտակարգ դրությունը փոխեց, բայց նախարարն ինքն էլ արձանագրեց, որ որոշ դպրոցներ չեն սպասել իրենց հրահանգներին ու արդեն հեռավար կրթության են անցել: Օրինակ՝ Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցը:

Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցը տեղափոխվել է տուն: Այս սկզբունքով են ամեն օր աշխատում ուսուցիչներն ու աշակերտները: Ոչինչ չի խանգարում տանը նստած ուսուցչին մատուցել նոր դասը, աշակերտին էլ այն յուրացնել, հարցեր տալ, դասը պատասխանել ու գնահատական ստանալ: Հեռավար ուսում ստացողների հետ մեր շփումն էլ հեռավար էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ