Ի՞նչ վիճակ է Ծաղկաձորում մեկուսացվածների մոտ

Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցում շարունակվում է 100-ից ավելի քաղաքացիների մեկուսացումը։ Մեկուսացվածներին սպասարկող բժիշկներից մեկը SHANTNEWS-ին պատմել է, թե ինչ իրավիճակ է հյուրանոցում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  այս պահին արձանագրվել է կորոնավիրուսի հաստատման 122 դեպք, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ունենք առողջացման 1 դեպք:

Նախարարի խոսքով՝ նոր դեպքերը կապված են արտադրամասում եղած օջախի հետ:

«Ի սկզբանե մեր տեսադաշտում են եղել։ Դա իրավիճակն ինչ-որ չափով լավացնում է, բայց ոչ ամբողջությամբ, որովհետև սպասում ենք, որ ամեն դեպքում, արտադրամասից ախտորոշված պացիենտների թիվը շատանալու է՝ կապված դրա մեծության և աշխատանքների կազմակերպման բնույթի հետ», — ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ