![]()
Մոտ 30 րոպե կոնյակի պետտուրքը նվազեցնելու վերաբերյալ նախագծի քննարկումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացավ, հայտարարեց, որ սա նշանակում է` հարցը կոմիտեում չի քննարկվել:
«Լավ, կոմիտեում քննարկեք, նոր բերեք, էն հարցը, որ կես ժամ քննարկվում է կառավարությունում ևչկա համաձայնություն, նշանակում է` բավարար չափով քննարկված չի»,- ասաց նա:
Տիգրան Ավինյանն առարկեց.
«Բայց չկա՞ համաձայնություն»:
«Տարեք կոմիտե»,- կրկնեց Փաշինյանը և հարցը համարեց փակված:
Հիշեցնենք, որ ևս մեկ հարց էր կոչ արել հետ տանել կոմիտեի քննարկմանը:
![]()