![]()
Նախօրեին Ռիո դե Ժանեյրոյում Հիսուսի արձանը լուսավորվել է կորոնավիրուսի դեպքեր արձանագրած 166 երկրների պետական դրոշներով: Այդ մասին հայտնում է Հայ-բրազիլական մշակութային-տնտեսական ֆորումի ֆեյսբուքյան էջը։
«Արձանի մոտ Ռիոյի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս, կարդինալ Օրանի Ժոաո Տեմպեստան աղոթել է ամբողջ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների համար:
Միջոցառմանը ներկա են գտնվել միայն մի քանի լուսանկարիչներ եւ օպերատորներ, քանի որ այս տեսարժան վայրը երեքշաբթի օրվանից փակ է այցելուների համար:
«Մենք աղոթում ենք կրկին միմյանց գրկելու եւ ուրախությամբ իրար ողջունելու համար: Սա պարզապես մեր հույսն է եւ մեր վստահությունը». իր խոսքում ասել է կարդինալը»։
![]()
![]()