Նախարարը հայտնել է թե այս պահին կորոնավիրուսով վարակված քանի անձ ունենք…

Այս պահին արձանագրվել է կորոնավիրուսի հաստատման 122 դեպք, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ունենք առողջացման 1 դեպք:

Նախարարի խոսքով՝ նոր դեպքերը կապված են արտադրամասում եղած օջախի հետ:

«Ի սկզբանե մեր տեսադաշտում են եղել։ Դա իրավիճակն ինչ-որ չափով լավացնում է, բայց ոչ ամբողջությամբ, որովհետև սպասում ենք, որ ամեն դեպքում, արտադրամասից ախտորոշված պացիենտների թիվը շատանալու է՝ կապված դրա մեծության և աշխատանքների կազմակերպման բնույթի հետ», — ասաց նա։

Թորոսյանն ընդգծեց, որ վարակվածների առողջական վիճակը լավ է, նրանք մեծամասամբ չեն ջերմում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ