![]()
Այս օրերին առողջապահության համակարգի բոլոր աշխատակիցները՝ բժշկից մինչև սանիտար, բուժակից մինչև շտապօգնության ավտոմեքենայի վարորդ, հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, ապացուցեցին ու ապացուցում են, որ իրենք առաջնորդվում են «ՄԱՐԴ» լինելու վեհ կոչումով:
Դրա վառ ապացույցը բազմաթիվ բժիշկ-բժշկուհիների՝ օրերով տուն չմեկնելն է: Երբեմն նրանք առավոտը լուսացնում են կամ շտապօգնության ավտոմեքենայում կամ աշխատավայրերում: Երբ կառավարության որոշմամբ մարտի 1-ին կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված 32 անձինք տեղափոխվեցին Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիր, նրանց բուժման և հոգածության վեհ գործը կամավորական սկզբունքով իրենց վրա վերցրեցին մի քանի բժիշկներ, այդ թվում՝ «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներ Վաչե Ասատրյանն ու Արգամ Հովհաննիսյանը:
Վերջիններս մինչև այսօր դեռ գտնվում են նշված հյուրանոցային համալիրում և հոգ են տանում այնտեղ գտնվող քաղաքացիների մասին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՝ Վ. Ասատրյանը նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է և ինչպես այդ օրերին, այնպես էլ հիմա, իր գործընկերների, այդ թվում՝ Ա. Հովհաննիսյանի հետ ապացուցեց, որ իրենք Մեծն Սևակի ասած՝ ՄԱՐԴ տեսակն են:
«Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում ժամանակավորապես մեկուսացված քաղաքացիների հարազատները իրենց երախտիքի խոսքն են ուղղում առողջապահության բնագավառի բոլոր աշխատակիցներին և հատուկ շնորհակալություն են հայտնում Վ. Ասատրյանին ու Ա. Հովհաննիսյանին:
Բժիշկ Վաչե Ասատրյան
![]()
Բժիշկ Արգամ Հովհաննիսյան
![]()
Նյութի աղբյուր՝ shamshyan.com
![]()