![]()
Հրանտ Ճաղարյանը գրում է .
«Պարսկաստանում վառեցին կորոնավիրուսով հիվանդ մարդկանցով մի հիվանդանոց։ Չինաստանում փորձեցին դա անել։ Ադրբեջանում ոստիկաները մահակներով ծեծում էին կորոնավիրուսով հիվանդներին։ Որ փորփրենք ամեն մի երկրում մի բան կարելի է գտնել։ Բայց խոսքս դրա մասին չի։
Հենց նոր լսեցի, որ Հայաստանի ԱԻՆ դադարեցրել է կորոնսվիրուսի դեմ պայքարելու համար, հավաքագրվող կամավորների գրանցումը։ Իսկ պատճառը այն է, որ գրանցված ու գրանցվել ցանկացող կամավորների քանակը չափից շատ է։ Այդպիսին է այս ազգը։ Տասնամյակներ շարունակ կարան իրար միս ուտեն։ Իրար ոտի տակ փորեն։ Բայց երբ գալիսա վտանգի կրիտիկական պահը, համախմբվումա ու հաղթում։ Հաղթում մինչ այդ անհաղթահարելի թվացող երևույթներ։
Ես իմ կյանքի ընդացքում, մի քանի անգամ տեսել եմ այդպիսի համախմբումներ։ Համոզված եմ, այս անգամել ենք հաղթելու։ Իսկ կորոնաին մի բան կասեմ։
Արա, այ узкоглазий։ Դու ոնց որ տեղը չես բերում հա՞։ Էս ազգը օրը երկու ժամով էլեկրոէներգիա ունեցող ու էդ երկու ժամում լվացք, արդուկ, լողանալ, թրաշվել ու Սանտա Բարբարա նայել հասցրաց ազգա։ Էս ազգը առավոտից մինչև իրիկուն, հացի հերթում կանգնած ու վերջում կտրոնով 250 գրամ հաց վաստակած ազգա։ Էս ազգը երկրաշարժի փլատակների տակրց ելնող ու կամավորական ջոկատներ կազմած, Արցախ մեկնած ազգա։ Էս ազգը 1915 թիվ տեսած ազգա։
Մի խոսքով լսի կորոնա, ամեն ինչ չեմ ուզում ասեմ։ Կարողա էս ազգի հանդեպ վախից տաքությունդ բարձրանա։ Էնենց որ հել, վեշմեշոկդ հավաքի ու փախի ստեղից։»
![]()