«Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում դրությունն իրոք ԱՐՏԱԿԱՐԳ է…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Հայաստանում դրությունն
արտակարգ է

Ժամը 14:00-ի դրությամբ Հայաստանում կա կորոնավիրուսի ախտորոշված 84 դեպք:

Եթե մինչ այսօր հայտնաբերված 72 դեպքերից 70%-ը կպված էր Էջմիածնի և արտադրամասի դեպքերի հետ, ապա այսօր այդ տոկոսն աճել է, և կազմում է 81%: Սա վկայում է այն մասին, որ վիրուսով վարակման դեպքերի շրջանակը նեղանում է, այսինքն կառավարության ձեռնարկած քայլերն ու մեթոդները բավականին արդյունավետ են:

Այս պահին ունենք մոտ 440 մեկուսացված անձ և 799 անձ , որոնց հորդորել են տներում ինքնամեկուսացվել:

2 հոգու մոտ առկա է թոքաբորբ, այս պահի դրությամբ՝ երկուսի վիճակն էլ լավ է, 36.5 ու 37.3 աստիճան ջերմություն ունեն: 26 հոգի ունեն 37-ից բարձր ջերմություն՝ 37.1 , 37.2 և 37.5, ընդամենը 6 հոգի ունեն 38 և ավել ջերմություն:

Տարիքային առումով ռիսկային գոտում գտնվողները լավ են, գանգատներ չունեն:

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում դրությունն իրոք ԱՐՏԱԿԱՐԳ է:

Առողջություն բոլորին

Հայաստանում դրությունն արտակարգ էԱյս պահին Հայաստանում կա կորոնավիրուսի ախտորոշված 84 դեպք: Եթե մինչ այսօր …

Posted by Taron Chakhoyan on Wednesday, March 18, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ