«Սկսվելու է համաշխարհային տնտեսական հեղափոխություն…». վարչապետ Փաշինյան

Համաշխարհային տնտեսության մեջ կա՞ն սև խոռոչներ, որտեղ կարող է լցվել մեր գյուղատնտեսությունը: «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանելով այս հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Այսօր, երբ մենք նայում ենք աշխարհի ցուցափեղկերին, տեսնում ենք՝ դրանք դատարկ են, և տեսնում ենք, որ Հայաստանում ցուցափեղկերը լիքն են: Սա պետք է ազդակ տա, որ մեր երկրում ինքնապաշտպանական բնազդներ կան:

Ես չեմ դադարում զարմանալ մեր բիզնեսի տաղանդով, մեր ժողովրդի գործարար տաղանդով, խնդիրն այն է, որ գյուղատնտեսության մասով մենք ինքներս սպառելու խնդիր ունենք: Ասում ենք՝ հնարավոր է աշխարհում սննդամթերքի այնպիսի ճգնաժամ լինի, որ չկարողանանք ներմուծել, բայց մենք կարող ենք ինքներս արտադրել, սննդամթերքի մասով 100 տոկոս ինքնաբավություն ունենք:

Այստեղ ճշգրիտ բանաձևեր չկան. ԵՄ սնունդ արտահանելն այդքան էլ հեշտ չէ, բայց ոչ ոք չի կարող ասել, որ մի ամիս հետո ԵՄ-ն ինքը մեզ չի խնդրելու սննդամթերք մատակարարել: Մենք պետք է պատրաստ լինենք, ես գրեթե վստահ եմ, որ սկսվելու է 5-րդ, եթե ոչ՝ ինդուստրիալ, բայց համաշխարհային տնտեսական հեղափոխությունը:

Լավ է, որ մենք առաջինն ենք, որ տնտեսական հեղափոխության մասին հայտարարել ենք: Առնվազն մտադրման տեսանկյունից այստեղ աշխարհի լիդեր լինելու հնարավորություն ունենք»:

Հարցազրույց եմ տալիս Շանթ հեռուստաընկերությանը։

Հարցազրույց եմ տալիս Շանթ հեռուստաընկերությանը։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, March 18, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ