![]()
Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 102-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահին արդեն ունենք 102 դեպք»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ վարակվածների 75 տոկոսը վարակվել են երկու աղբյուրից՝ Էջմիածնից և Շենգավիթում գտնվող արտադրամասից:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:
Հարցազրույց եմ տալիս Շանթ հեռուստաընկերությանը։
Հարցազրույց եմ տալիս Շանթ հեռուստաընկերությանը։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, March 18, 2020
![]()