«Պարետատունը որոշում է կայացրել՝ Իրանով բեռների հոսքը կբացվի…». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձավ մտահոգությանը, թե արդյոք հաղորդակցությունը սահմանափակելու պայմաններում Հայաստան բեռներ հասնո՞ւմ են:

Վարչապետը նշեց՝ Իրանի հետ սահմանային հաղորդակցությունն ինքներս ենք սահմանափակել, սկզբում՝ ուղևորահոսքերի, հետո նաև բեռների համար:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ պարետատունը որոշում է կայացրել՝ Իրանով բեռների հոսքը կբացվի:

«Վերին Լարսը փակ է, բայց եղանակային պատճառներով, երբ ճանապարհը բացվի, այդ բեռները կգան: Իսկ Փոթիից և Բաթումից բեռները գալիս են բնականոն եղանակով»,- ասաց նա:

Հարցազրույց եմ տալիս Շանթ հեռուստաընկերությանը։

Հարցազրույց եմ տալիս Շանթ հեռուստաընկերությանը։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, March 18, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ