Ահա, թե իրականում որ ջերմաստիճանից է «վախենում» կորոնավիրուսը, պարզաբանում են գիտնականները

Կորոնավիրուսի փոխանցման համար օպտիմալ պայմանները  5-ից 8,72  օդի ջերմաստիճան է, իսկ խոնավությունը `35-50 տոկոս: Մասնագետները վերլուծել են հիվանդացության դեպքերը հունվարի 20-ից փետրվարի 4-ը:

Այդ ժամանակ գրանցվել է 24.139 հաստատված դեպք Չինաստանում և 26 այլ երկրներում : Հիվանդների 68,01 տոկոսը Հուբեյի նահանգից են: Գիտնականները հաշվի են առել վիրուսի ինկուբացիոն ժամանակահատվածը, ինչպես նաև կարանտինային միջոցառումները, որոնք աստիճանաբար կիրառվել են տարբեր քաղաքներում:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հենց որ ջերմաստիճանը գերազանցել է 8,72 աստիճանը, վիրուսի ակտիվությունն անմիջապես նվազել է: 30 աստիճանի դեպքում դրա ինֆեկցիոն արագությունը հավասարվում է զրոյի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ