Արաբկիրում ախտահանվում են շենքերի շքամուտքերը, վերելակներն ու բազրիքները

Արաբկիր վարչական շրջանը լուսանկարներ է տարածել՝ կից նշելով.

«Կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար անհրաժեշտ է ոչ միայն անձնական հիգիենայի կանոնների պահպանումը, այլև ընդհանուր օգտագործման տարածքների պատշաճ ախտահանումը։

Արաբկիր վարչական շրջանում ինտենսիվորեն ախտահանվում են շենքերի շքամուտքերը, վերելակները, աստիճանավանդակները, բազրիքներն ու բռնակները»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսի ախտորոշված 84 դեպք:

Նա նշեց՝ կորոնավիրուսը մեզ համար անցնում է թեթև սցենարով: Տարիքային առումով ռիսկային գոտում գտնվողները լավ են, գանգատներ չունեն:

Հիվանդների վիճակի վերաբերյալ նա նշեց՝ երկու հոգու մոտ առկա է թոքաբորբ, այս պահի դրությամբ՝ երկուսի վիճակն էլ լավ է, 36.5 ու 37.3 աստիճան ջերմություն ունեն: 26 հոգի ունեն 37-ից բարձր ջերմություն՝ 37.1 , 37.2 և 37.5, ընդամենը 6 հոգի ունեն 38 և ավել ջերմություն:



Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ