«Հայաստանի իշխանությունները արագ կողմնորոշվելով՝ զինված ուժերում շուտ էին անցել ծառայության արտակարգ ռեժիմին, ինչի շնորհիվ տարածաշրջանում ունենք միակ բանակը, որտեղ վիրուսը դեռ չի ներթափանցել…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Այսօր արդեն իսկ համցանցում հայտնվեց ինֆորմացիա այն մասին, որ ադրբեջանական բանակում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ աճել է:

Արդեն իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինծառայողների մոտ արձանագրվել է մահվան 3 դեպք, ևս 1 մահվան դեպք արձանագրվել է սահմանապահ զորքերում:

Ընդհանուր հաշվով 4 մահվան դեպք և բազմաթիվ վարակվածներ, և սա այն դեպքում, երբ ադրբեջանական քարոզչամեքենան ամեն բան անում է վարակվածների իրական թիվը թաքցնելու համար:

Այս ամենին զուգահեռ շատ բարձր եմ գնահատում հայկական զինված ուժերում տիրող կազմակերպվածությունն ու նախաձեռնած միջոցառումները վիրուսի՝ բանակ չներթափանցելու հարցում։

Հայաստանի իշխանությունները շատ արագ կողմնորոշվելով՝ զինված ուժերում ավելի շուտ էին անցել ծառայության արտակարգ ռեժիմին, ինչի շնորհիվ այսօր ունենք տարածաշրջանում միակ բանակը, որտեղ վիրուսը դեռ չի ներթափանցել և տա Աստված, որ ոչ էլ ներթափանցի…

Առողջություն ու բարի ծառայություն ձեզ տղեք…

Այսօր արդեն իսկ համցանցում հայտնվեց ինֆորմացիա այն մասին, որ ադրբեջանական բանակում նոր տեսակի կորոնավիրուսով…

Posted by Taron Chakhoyan on Tuesday, March 17, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ