![]()
Քիչ առաջ մամուլում տեղեկություն է տարածվել, որ Արցախում 2 քաղաքացի մեկուսացվել է Շուշիի հիվանդանոցում՝ կորոնավիրուսի կասկածով։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը լուրը ստուգելու նպատակով կապ է հաստատել Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ, որը հաստատել է Շուշիի հիվանդանոցում մեկուսացված երկու անձանց մասին լուրը՝ հավելելով, որ արդեն իսկ ստացվել են վերջիններիս թեստի պատասխանները. դրանք բացասական են։ Քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է:
«Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը՝ «արտադրամասի»:
Հանրագումարում, այս պահին ունենք հաստատված 72 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»,- գրել է նախարար Թորոսյանը։
![]()
![]()