«Իմ քայլը» հիմնադրամը դիտարկում է խոցելի վիճակում գտնվող տարեցներին աջակցելու հնարավորությունը. Աննա Հակոբյան

Պայմանավորված Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի լայն տարածմամբ՝ «Իմ քայլը» հիմնադրամը, ստանձնելով սոցիալական պատասխանատվություն, դիտարկում է խոցելի վիճակում գտնվող տարեցներին աջակցելու հնարավորությունը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը։

«Ներկա դրությամբ Հիմնադրամի աշխատակիցները իրականացնում են խորհրդակցություններ, ուսումնասիրություններ՝ հասկանալու համար կարիքները․ ըստ այդմ կհստակեցվեն նաև հետագա անելիքները»,- ասվում է գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ