![]()
Ֆիլիպինյան Մինդանաո կղզում երեխայի քթին «կնճիթ» է աճել:
Ջեյլորդ Օկլարիտ անունով տղայի դեմքին մոտ երկու տարի առաջ ուռուցք է առաջացել: Այն սկսել է աճել հենց քթի վրա:
Հայրենի գյուղում բժիշկները չեն կարողացել օգնել երեխային և գոյացությունը շարունակել է աճել: Միայն 2019 թվականին երեխայի ծնողները կարողացել են հավաքել անհրաժեշտ գումարը և տեղափոխվել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլա:
Մայրաքաղաքոում մասնագետները նշել են, որ ուռուցքը չարորակ չէ, բայց այն կարող է վնասել երեխայի օրգաններին: Ընտանիքը մեկ տարի ստիպված է եղել ապրել մայրաքաղաքում, որպեսզի տղան թերապիա անցնի:
Բժիշկները նշել են, որ երեխային չի կարելի վիրահատել, քանի որ նրա թոքերն ու սիրտը շատ թույլ են:
![]()