![]()
Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Մեծահարգ բուժաշխատողներ՝ բժիշկներ, բուժքույրեր, մայրապետեր, իմ շատ սիրելի ուսանողներ, կամավորներ․․․
Մեր աշխատանքը թևակոխել է նոր փուլ, այսօր, ինչպես բազմիցս, մարդկանց կյանքն ու առողջությունը կախված է յուրաքանչյուրիցս։
Անձամբ տեսել եմ երկրաշարժի, պատերազմների, համաճարակի արհավիրքները ու վստահորեն կարող եմ ասել՝մենք այս բոլոր փորձություններն անցել ենք միասնակամ և Բժշկի պարտքը կատարած։
Առաջին անգամ չէ, որ անցնում ենք համաճարակային փորձություն՝ այո՛, դաժան մարտերի ընթացքում, լինում են կորուստներ՝ նաև՝ ցավոք անդառնալի․․․ Ամեն արհավիրք ունի իր անդառնալի դաժանությունը ու կատարած պարտքի խորը զգացողությունը, որը վերապրում ենք մենք՝ բուժաշխատողներս, գրեթե ամեն օր, ուստի խնդրում եմ Հասարակությանը, երբեք մի համեմատե՝՝ անհամեմատելին՝ արդար չէ!!!
Սիրելի բուժաշխատողներ, այո՛ եղել են պահեր, երբ անարդար մեղադրվել ենք, միշտ չէ, որ լսել ենք ու լսում ենք մեր կատարած աշխատանքի իրական գնահատականը, այսօր նույնպես գնահատականի , վերլուծությունների ու հաստատ շահարկումների պահը չէ, այսօր ևս մեկ անգամ մենք պետք է ապացուցենք, որ մեր սպիտակ խալաթավոր բանակը պատրաստ է և կպաշտպանի ու կհաղթի Աշխարհի հերթական այս մարտահրավերը։Յուրաքանչյուրս պետք է ստափ գիտակցի իր պատրաստակամության և արհեստավարժության կարևորությունը։
Բոլոր նրանք ովքեր փորձում են շահարկել իրավիճակը՝ դրամ շահեն, քաղաքական ու էժան դիվիդենտներ հավաքեն՝ դավաճան են։ Չեմ բացառում, որ այս պայքարի մեջ մենք կունենանք ֆինանսական, առողջական․․․ կորուստներ։ Մի բանում վստահ եմ՝ մենք չենք կորցնի արժանապատվությունը և Բժշկի պարտքի կատարած զգացումը՝ մեզ հուսով ու հավատով նայում են միլիոնավոր Մարդիկ։
Սիրելի Բուժաշխատողներ, խնդրում եմ, մի մոռացեք ինքնապաշտպանական միջոցների մասին, դա Ձեզ համար անհրաժեշտություն է՝ առողջ եղեք, որ առողջացնենք։
Երբ կհաղթենք, իսկ հաղթելու ենք, անկասկած, կարևորում եմ, որ այդ պահին յուրաքանչյուրիս մեջ լինի խորը զգացում՝ կատարած պարտքի։
Ուստի կա ՀԱՂԹԵԼՈՒ գեթ մեկ բանաձև՝ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:
Վերջում հավելեմ, որ մենք լոկ կոչերով, խոսքերով և գթասրտությամբ չենք պայքարում ՝ Համալսարանական բոլոր հիվանդանոցները բերված են բարձր պատրաստավածության։
Ուրեմն, ձեզ հետ միասին կանգնած եմ շարքում՝ բոլորս դիրքերում ։
Մեծահարգ բուժաշխատողներ՝ բժիշկներ, բուժքույրեր, մայրապետեր, իմ շատ սիրելի ուսանողներ, կամավորներ․․․Մեր աշխատանքը…
Posted by Արմեն Մուրադյան/ Armen Muradyan on Tuesday, March 17, 2020
![]()