![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Սա ինչ խայտառակություն է…
Արտակարգ դրություն հայտարարելու լուրերին ու արդեն իսկ սկսված պրոցեսներին զուգահեռ քաղաքացիներից ստացվում են տեղեկություններ, որ որոշ գործարարներ փորձում են և ինչու չէ նաև հետագայում կփորձեն ստեղծված իրավիճակում գերշահույթ ստանալ:
Արտակարգ դրությունը հայտարարելուց հետո ՀՀ կառավարությունը և իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծված պարետատունը, որի ղեկավարման համար պարետ կնշանակվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պետք է վերահսկեն նաև հանրապետությունում սննդամթերքի և այլ պարագաների գների արհեստական բարձրացումը:
Առավել ևս պետք է վեահսկեն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար անհրաժեշտ պարագաների գների արհեսատական ուռճացումը, ինչի շնորհիվ գործարարները կփորձեն գերշահույթ ստանալ…
Արտակարգ դրություն հայտարարելու լուրերին ու արդեն իսկ սկսված պրոցեսներին զուգահեռ քաղաքացիներից ստացվում են…
Posted by Taron Chakhoyan on Monday, March 16, 2020
![]()