«Նենց կուզեի քո հետ ծանոթանայի, պաչպչվեի…». էջմիածնեցի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել տեսանյութի հեղինակին

Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակից կնոջ հարազատները երեկ ծեծի են ենթարկել «Սեյ Չիզ» սրճարանի աշխատակից Սերգեյ Սարգսյանին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Սարգսյանը:

Նա ասաց, որ այս առնչությամբ վաղը մանրամասներ կներկայացնի:

Նշենք, որ այս օրերին Էջմիածնում տեղի ունեցած նշանդրեքի մասնակից կնոջ հասցեին հնչած տարատեսակ քննադատություններից զատ նաև հումորներ էին անում: Մասնավորապես, Սերգեյ Սարգսյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ մեքենայով քաղաքում շրջելով նշում էր, որ կորոավիրուը տարածած «ծյոծը» կարողացել է լուծել խցանումների հարցը և որքան հեշտ է դարձել երթևեկելը Երևանի փողոցներով:

«Նենց կուզեի քո հետ ծանոթանայի, պաչպչվեի, օգտակար լինեի ձեր առիթին։ Այ սենց են հարց լուծում, ոնց որ ծյոծը լուծեց Երևանի տրանսպորտի հարցը»,-տեսանյութում ասում է Սերգեյ Սարգսյանը։

Նշենք, որ կնոջ հարազատները հաշվեհարդար են տեսել հենց այս տեսանյութում կնոջ հասցեին հնչեցրած արտահայտությունների համար:

Էջմիածնեցի մորքուր так держать, ես քեզ հետ եմ:💐💋🦠🧀👏😷❗️Արեք գնումները online. www.saycheese.am

Posted by Sergey Sargsyan on Sunday, March 15, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ