«Վատ չէր լինի` որևէ սահման բաց մնար, որ սպիտակ, ախտահանած ձիով ասպետս վերջապես հասներ տուն». Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում գրում է.

«1.Պարզ է, որ թագավարակի պատճառով մեկուսացած ընտանիքներում մոտ 9 ամսից նոր սերունդ կհայտնվի)

2.Միմյանց հետ մեկուսացած ընտանիքները ՆՈՐԻՑ կսովորեն ՄԻԱՆԱԼ` մի հարկի տակ, սիրել,ճանաչել ու հանդուրժել իրար:

3.Երեխաները կսովորեն ամենաքաղցր ավանդույթը.նախաճաշել,ճաշել և ընթրել ընտանիքի հետ ՄԻԱՍԻՆ:

4.Դրսից պատվիրած ուտելիքի փոխարեն ՏՆԱԿԱՆ, համեղ ուտեստներ կստեղծվեն`նորից միավորող:

5.Ձեռքի նոր աշխատանքներ կծնվեն:

6.Մարդիկ կկարդան գրքեր:

7.Յուրաքանչյուրն իր կիսատ ու վաղվան թողած տնային և առցանց գործերն ավարտին կհասցնի:

8.Մարդկանց միջև կվերականգնվի ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ:

9.Կսրվի գիտակցությունը,որ պատասխանատու ես ԲՈԼՈՐԻ համար,ուստի պետք է ազնիվ լինես նախ ինքդ քեզ հետ:

10.Ուզենք թե ոչ, բայց միմյանց քիթ` հարկի-անհարկի մտնելու սովորության վերջն էլ կգա:Աշխարհն իհարկե էլ նույնը չի լինի:

Միայն շատ է խոցում,որ 1.մենք նորից փնտրում ենք մի մեղավորի, կոնկրետ` մեկին,որպեսզի ամբողջ մաղձը թափենք նրա վրա` «արդարացնելով» որոշում կայացնողների բացթողումը:

2.նորից առիթ ենք գտնում քարկոծելու` առանց այն էլ այսքան տարի մեր անհավատությամբ սասանված Հայոց եկեղեցին:

3.Ծաղրելու միմյանց

4.Վերստին ցույց տալու, թե որքան անհանդուրժող ենք:

5.Թեթև ու որակով հումորի փոխարեն` գռեհկանալու

6.Լարվածության ու ֆորսմաժորի պատճառով անտեղի իրար նեղացնելու

7.Անընդհատ քիթներս ուրիշի կյանքի մեջ խրելով` լինի նրա օրվա գնումների քանակը, թե անձնական կյանքը

8.Մեղադրում ենք բոլորին, կանանց` բոլորից շատ: Կանայք` կանանց,առավել:

9.Կինն ավելի դաժան է ձաղկում խոսքով, զազրախոսությամբ կամ ատելությամբ:

10.Պառակտվելու միշտ պատրաստ ժողովրդին ոչ մի վիրուս էլ պետք չէ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ