«Տենց ուվերեննի մի ասեք, որ կորոնավիրուսից հետո կյանք կա…». Փաշինյանը՝ Ավինյանին

Հարգելի գործընկերներ, կորոնավիրուսից հետո կա կյանք:

Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Տենց ուվերեննի մի ասեք»,-ծիծաղելով արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավինյանը շարունակեց.

«Այն աշխատանքը, որ արվել է եւ այն պրակտիկան, որ մենք տեսել ենք, նաեւ գնահատել ենք բեռնափոխադրումների, մեր կարիքների փոփոխությունները, այդ կարիքների բավարարումը օդանավերով, ոչ թե ցամաքային ճանապարհով, մեզ բերել են այն համոզման, որ եթե մենք դրակոնյան մեթոդներով ուղեւորափոխադրումները օդավակայանում կանգնեցնենք, 30 օր մեր երկիր օդանավ չի գալու բացի հատուկ մեր կարիքների համար բեռնափոխադրող ինքնաթիռներից»,-ասաց Ավինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ