![]()
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 52-ի: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք եւս 50 տեստ քիչ առաջ ավարտեցինք, այսօր ընդհանուր առմամբ կատարել ենք 105 տեստ եւ եւս 7 տեստի արդյունքներ դրական են: Դեպքերից 12-ը կապված են Էջմիածնի դեպքի հետ եւ որեւէ ախտանշան չեն ունեցել մինչ այս»,-ասաց նա:
Այսօր ավելի վաղ Կառավարությունն արտահերթ նիստում որոշում է կայացրել ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարել:
Կորոնավիրուսի նոր դեպքերի վերաբերյալ 00:00 17.03.2020թ.
Posted by Arsen Torosyan on Monday, March 16, 2020
![]()