«Ես չեմ կարծում, թե որևէ մեկը նորմայից շատ բան գնելու կարիք ունի էս պահին…». վարչապետ Փաշինյան

ՀՀ քաղաքացիները կարող են խանութից գնել այն ամենը, ինչ ուզում են եւ որքան ուզում են, եւ ես համոզված եմ, որ այդ ապրանքը չի պրծնի: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ հատուկ նիստում Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երբ պատգամավորները տեղից նշեցին, որ իսկապես խանութներում շատ ցուցափեղկեր դատարկվել են, լուսանկարներ կան սոցցանցերում, Փաշինյանն ասաց.

«Ինձ հավաստիացրել են, որ ապրանքները չեն սպառվի. Հիմա գուցե մի ժամվա ընթացքում ինչ-որ մի ապրանքի պակասություն նկատվի, բայց այդ ապրանքը պահեստում կա, ներկրողների հետ խոսվել է: Հիմա որ կոչ անենք, ասենք՝ մի գնացե, մի առեք, մարդիկ կմտածեն՝ այ, ուրեմն մի բան էն չի, մեզ ուզում են չթողնեն, որ առնենք ապրան: Մենք ասում ենք, որ ապրանքի պակաս չկա:

Ես չեմ կարծում, որ էս պահին որեւէ ապրանքի գնումը սահմանափակելու անհրաժեշտություն ունենք: Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը այս պահին իր սովորական նորմայից ավելի ապրանք գնելու կարիք ունի»:

Հարցին, թե արդյոք օբյեկտի՞վ է, որ 300-400 դրամանոց սպիրտը սուպերմարկետներում վաճառվում է 3460 դրամով, որի վերաբերյալ նկարներ տարածվում են սոցցանցերում, Փաշինյանը պատասխանեց.

«Ենթադրենք ցուցափեղկում դրված է 100 դամ արժեքով 5 բաժակ, բայց պահեստում էլ կա 1000 բաժակ: Եթե բաժակ ցանկանում է գնել 3 հոգի, ապա գինը բարձրանալու պատճառ չունի, բայց եթե 10 հոգի է ցանկանում բաժակ գնել, մեծ հավանականություն կա, որ վաճառողը բաժակի գինը կդարձնի 200 դրամ: Շուկան է ամեն ինչ որոշում: Մեր կոչն այն է, որ եթե մեզ մի հաց է պետք, երեք հատ չառնենք»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ