«Էդքան էլ ճիշտ…». Վահե Էնֆիաջյանը 3 անգամ փռշտաց վարչապետի ելույթի ժամանակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հանրապետությունում առկա է պարենի բավարար չափաքանակ։  Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ արտահերթ նիստում՝ Հանրապետությունում արտակարգ դրություն հաստատելու մասին նախագծի քննարման ժամանակ։

«Այս պահին արտահանման հետ կապված էլ խնդիրներ չունենք, պարենային դեֆիցիտ առնվազն մեկ ամսվա ընթացքում չի առաջանա։ Մյուս ապրանքատեսակների ներկրումներն իրականացվում են բավարար քանակությամբ։

Պարետատունն ու պարետը համապատասխան որոշումներ կայացնելու լիազորություններ ունի ապրանքատեսակների ներկրումը ՀՀ ապահովելու, ինչպես նաև որոշ ապրանքատեսակների արտահանումն արգելելու կամ սահմանափակելու համար։ Այդ ամենը կապված է հիմնականում առողջապահական նշանակության ապրանքների հետ»,- նշեց ՀՀ վարչապետը։

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար՝ մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ը 09։00-ը, հայտարարվել է արտակարգ դրություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ