Ռոնալդուն իր հյուրանոցը հիվանդանոցի չի վերածել կորոնավիրուսակիրների համար

Տեղեկատվությունը, թե աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռնալդուն Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի իր հյուրանոցը հիվանդանոցի է վերածել կորոնավիրուսակիրների անվճար բուժման համար, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները:

Ավելի վաղ իսպանական մամուլը վստահեցնում էր, թե «Յուվենտուսի» պորտուգալացի աստղը որոշել է այդ կերպով օգնել համերկրացիներին, սակայն նրա հյուրանոցի ղեկավարը հերքել է տեղեկատվությունը:

«Մենք հյուրանոց ենք: Չենք պատրաստվում հիվանդանոց դառնալ: Մենք հյուրանոց ենք եւ կմնանք հյուրանոց»,- ասել է հյուրանոցի ղեկավարը:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության այս պահի տվյալների՝ Պորտուգալիայում կա կորոնավիրուսով վարակվածների 245 դեպք: 2 հոգի առողջացել է: Մահացության դեպքեր չկան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ