Հայտնի է վարչապետի և նրա ընտանիքի անդամների թեստերի պատասխանները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

«Մեր թեստերի պատասխանը կրկին բացասական է: Առավոտյան վերադառնում եմ Երեւան:)»

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել: Բանն այն է, որ նա շփում է ունեցել Մեղրիի քաղաքացու հետ, որի մոտ այսօր կորոնավիրուս էր հայտնաբերվել:

Այս մասին հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ՝ նշելով.

«Մենք, ինչպես արդեն գիտեք, դեռ ամբողջ ընտանիքով գտնվում ենք Սեւանում, ինքնամեկուսացվել ենք: Ես ասեմ, որ այսօր հայտնի դարձավ կորոնավիրուսի 1 հաստատված դեպքի մասին, քաղաքացին Մեղրիից էր: Պարզ դարձավ, որ ես այդ մարդու հետ Մեղրիում շփում եմ ունեցել, այդ մարդը բիստրո ունի, որտեղ մենք սնվել ենք, այդ մարդու հետ շփվել ենք, այդ պատճառով էլ ես այսօր կրկին թեստ եմ հանձնել, որի արդյունքները կլինեն կեսգիշերին: Եթե պատասխանը բացասական լինի, ես առավոտյան կվերադառնամ Երեւան ու կաշխատեմ կառավարության շենքից»:

Մեր թեստերի պատասխանը կրկին բացասական է: Առավոտյան վերադառնում եմ Երեւան:)

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, March 15, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ