Էջմիածնից առկա 27 ճանապարհները հիմնականում կփակվեն, բաց կլինեն միայն 3-ը…

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդես է գալիս հայտարարությամբ։

Նա տեղեկացրեց, որ Էջմիածին քաղաքից առկա 27 ճանապարհները հիմնականում կփակվեն, բաց կլինեն միայն 3-ը:

«Քննարկել ենք Էջմիածնում հավելյալ միջոցներ ձեռնարկելու հարցը: Պետք է խնդրենք սիրելի էջմիածնեցիներին այսօր՝ ժամը 23:00-ից քաղաքը լքել Վաղարշապատ-Երևան, Վաղարապատ-Աշտարակ, Վաղարշապատ- Մասիս ճանապարհներով: Մնացած բոլորը ճանապարհները փակ կլինեն: Տեղերում արագ ջերմաչափում կիրականացվի, այն քաղաքացները, որոնք ջերմություն կունենան կխնդրենք ինքնամեկուսանալ»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսից բուժված առաջին պացիենտը դուրս է գրվում։ 28 հիվանդներից միայն Էջմիածնի 2 դեպքում է, որ թոքաբորբ ունեն, մյուսներն ուղղակի ջերմում են կամ նույնիսկ ջերմություն չունեն։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված Մեղրիի քաղաքացու հետ։ Վարչապետը թեստ է հանձնել, որի պատասխանը պատրաստ կլինի ժամեր անց։

Վարչապետը հայտնեց նաև, որ կառավարությունը վաղը կքննարկի որոշ բնակավայրերում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը։

Նոր զարգացումներ կորոնավիրուսի շուրջ. մոտ մեկ ժամ առաջ նոր թեստ ենք հանձնել, որովհետեւ, պարզվեց, շփում եմ ունեցել վարակակիրի հետ։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, March 15, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ