«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հայտնեցի մտահոգություն՝ մեր համաքաղաքացի կնոջ հասցեին համացանցում հնչող վիրավորանքների ու․․․»․Դիանա Գասպարյան

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ, որի ընթացքում հայտնեցի մտահոգությունս մեր համաքաղաքացի կնոջ հասցեին համացանցում հնչող վիրավորանքների ու անպարկեշտ արտահայտությունների կապակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Էջմիածնի (Վաղարշապատ) քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

«Պարոն Թաթոյանի հետ համակարծիք էինք, որ անթույլատրելի և խիստ դատապարտելի են կնոջ անձնական կյանքի անձեռնմխելիության, պատվի ու արժանապատվության կոպտագույն խախտումները: Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ ուշադրության կենտրոնում պահել ինչպես բարձրաձայնված խնդիրը, այնպես էլ հեռախոսազրույցի ընթացքում քննարկված մի քանի հարցեր:

Հարգելի՛ հետևորդներ, խնդրում, հորդորում և պահանջում եմ զերծ մնալ մեր համաքաղաքացու հասցեին հնչող վիրավորական արտահայտություններից, ինչպես նաև վերջինիս լուսանկարները տարածելուց. դա դատապարտելի է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական տեսանկյունից»,- գրել է նա:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ