![]()
Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն առողջացել է և դուրս կգրիվ հիվանդանոցից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նա, 14 օր անցկացնելով հիվանդանոցում, որևէ բուժում չի ընդունել, որևէ դեղ չի խմել։ 14 օր ուղղակի մնացել է մեկուսացված, ինքնաբուժվել է և դուրս է գալիս հիվանդանոցից ու գնում է տուն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Պացիենտը Հայաստան էր եկել Իրանից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱՆ նախարար Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնք իրար հետ փոխկապակցված են: Նրանց սերտ շփման շրջանակը պարզվում է:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 28 դեպք:
Նաև ունենք լավ լուր: Մեր առաջին պացիենտի երկրորդ թեստը բացասական է, այսինքն նա առողջացել է:
![]()