Որտեղ և ինչպես է վարչապետը հանդիպել Մեղրիում կորոնավիրուսով վարակված քաղաքացուն

Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Մեղրիում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակավ քաղաքացի, ով վերադարձել է Իտալիայից:

Ինչպես հայտնի դարձավ վարչապետի ուղիղ եթերի ժամանակ , վերջինիս ԱՅՈ-ի քարոզարշավի ժամանակ շփվել է այդ քաղաքացու հետ, այդ իսկ պատճառով կրկնակի թեստ է հանձնել։

Ընդ որում, վարչապետը տվյալ քաղաքացուն հանդիպել է Վայքում, սակայն վերջինիս հետ շփումը տև»ել է ընդամենը 1-2 վայրկյան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  քիչ առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ արդեն կա կորոնավիրուսի հաստատված 26 դեպք, որից այսօր հաստատված դեպքերից մեկը գրանցվել է Մեղրի քաղաքում:

Մեր տեղեկություններով տղամարդը կնոջ հետ նոր էր վերադարձել Իտալիայից: Հարսանիքից հետո նորապսակները գնացել են Իտալիա՝ ճամփորդության: Վերադարձել են մարտի 12-ի գիշերը: Օդանավակայանում ջերմաչափվել են, նրանց մոտ ջերմության բարձրացում չի նկատվել, գնացել են տուն: Անցած գիշեր ամուսինը ջերմել է, նրա մոտ գրանցվել է 37.2 աստիճան ջերմություն, դիմել է բժշկի, կորոնավիրուսը հաստատվել է:

Նշենք, որ այս պահին ճշտվում է նրանց շփման շրջանակը, որպեսզի կոնտակտավորները մեկուսացվեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ