Արայիկ Հարությունյանը հորդորում է տարածել ներկայացված տեղեկատվությունը

Սիրելի աշակերտներ, ուսանողներ և ուսուցիչներ, քանի որ սոցցանցերում դուք ամենամեծ համայնքն եք ու հզոր ուժ եք ներկայացնում, կարող եք մեծ գործ արած լինել` տեղեկատվություն տարածելու հարցում: Այս մասին գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

  • «✅ Ստորև բերված տեղեկությունն անհրաժեշտ է զանգածաբար տարածել ձեր էջերում` հասցնելով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Կանխավ շնորհակալություն…

‼️Ինչպես պետք է ինքնամեկուսանալ

Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում:

✅Հետևե՛ք հետևյալ ցուցումներին`

  • ✅Մնացե՛ք տանը
  • ✅Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից
  • ✅Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը
  • ✅Կրե՛ք բժշկական դիմակ, եթե ցուցված է
  • ✅Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս
  • ✅Հաճախակի լվացե՛ք ձեռքերը
  • ✅Առանձնացրե՛ք տնային պարագաները
  • ✅Հյուրեր մի՛ ընդունեք
  • ✅Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան
  • ✅Հերմետիկ փակեք աղբամանը
  • ✅Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը

‼️Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ