ԱԺ պատգամավորը զրուցել է մեկուսացված քաղաքացու հետ ու մանրամասներ է հայտնում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը սոցցանցի իր էջում գրում է․

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա մեկուսացված անձանցից մեկի հետ, ում մոտ թեսթի արդյունքը բացասական է եղել։

Բոլոր մեկուսացվածները իրենց շատ լավ են զգում, շատ հոգատար վերաբերմունքի են արժանանում բժիշկների և բուժանձնակազմի կողմից։ Միայն մի անհանգստացնող հանգամանք կա՝ համացանցում տիրող ատելության ու ծաղրանքի խոսքերը։

Կոչ եմ անում բոլորին հետևել միայն պաշտոնական լուրերին, ցանկացած անհանգստացնող հանգամանքի դեպքում համագործակցել պատկան մարմինների հետ և անպայման հետևել մասնագետների խորհուրդներին։

Բոլոր մեկուսացված և ինքնամեկուսացված անձանց ուզում եմ ասել, որ մենք ձեր կողքին ենք, չընկճվե՛ք ոչ մի դեպքում։
ԱՌՈՂՋ ԵՂԵՔ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ