Աշոտ Փաշինյանը զորամասում է և շարունակում է իր ծառայությունը. ՊՆ մամուլի խոսնակ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին, ՊԲ ժամկետայի զինծառայող Աշոտ Փաշինյանը զորամասում է և շարունակում է իր ծառայությունը:

Աշոտ Փաշինյանը որևէ տեսակի արձակուրդ չի ստացել, քանի որ, ինչպես տեղեկացված եք, կորոնավիրուսի ներթափանցումը ԶՈւ կանխելու նպատակով բոլոր արձակուրդները հետաձգվել, չեղարկվել են։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող որդին վարչապետի և Աննա Հակոբյանի հետ գտնվում է վարչապետին հատկացված Սևանի կառավարական առանձնատանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ