![]()
Իտալիայից մեր հայրենակիցներին բերող չարտերային թռիչքն իրականացվել է: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Զվարթնոցում:
100-ից ավելի մեր հայրենակիցներին անմիջապես օդանավակայանում դիմավորել են ոստիկանական մեքենաներով և տեղափոխել կարանտինի վայր:
Ավտոմեքենաների շարասյունը ուղեկցել է նրանց, որտեղ նրանք մեկուսացված կմնան 14 օր և կգտնվեն 24-ժամյա հսկողության տակ:
![]()