![]()
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել բռնության ենթարկված գյումրեցի 13-ամյա աղջկա վիճակի մասին. «Կան հուսադրող լուրեր մեր գյումրեցի աղջնակից:
Նրա վիճակը կայուն է, գիտակից է։ Դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Ձախ ոտքը և ձեռքը, որ չէր կարողանում շարժել, սկսել է աննշան շարժել։
Բժիշկներն ամեն ինչ անում են նրան արագ ոտքի կանգնեցնելու համար»:
![]()