«19 մահվան դեպք և մոտ 900 հիվանդ, բողոքող նախկիններին էս թվերը հիշեցրեք…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյաանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում կատարել, որտեղ ասվում է.

Հիշեցում նախկիններին

Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություներն ու կորոնավիուսի տարածումը կանխարգելու նպատակով իշխանության ձեռնակարծ քայլերը սկսել են ակտիվորեն քննադատել նախկին իշխանության ներկայացուցիչները:

Հա, էս իշխանությունն անթերի չէ, էս իշխանությունն էլ թերություններ ունի, երբեմն նաև շատ է հապաղում, բայց այս իշխանությանը քննադատում են մարդիկ, ովքեր իրենց իսկ իշխանության տարիներին գրեթե փայլում էին անգործությամբ։

Հեռու չգնանաք, ոչ շատ հեռավոր 2016 թվականին՝ հենց նույն նախկինների իշխանության ժամանակ ԱԺ-ում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարեց, որ Հայաստանում H1N1-ից մահացել է 19 մարդ: Հայաստանում 2016 թվականի փետրվարի դրությամբ կար 570 հիվանդ սուր շնչառական վիրուսով եւ մոտ 300 հիվանդ՝ թոքաբորբով:

19 մահվան դեպք և մոտ 900 հիվանդ

Ահա սրանք են նախկինների` պանդեմիայի դեմ պայքարի «փայլուն» ցուցանիշները:

Հարց է ծագում, մահվան դեպքերի ու հիվանդների նման թվերի արդյունքում, միթե՞ նախկին իշխանության ներկայացուցիչները ունեն բարոյական իրավունք քննադատել ներկայիս իշխանություններին…

Հիշեցում նախկիններինՎերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություներն ու կորոնավիուսի տարածումը կանխարգելու…

Posted by Taron Chakhoyan on Friday, March 13, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ