![]()
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ այս պահի դրությամբ ունենք 20 հաստատված դեպք:
ԹԱՐՄԱՑՈՒՄ 21:45, 14.03.2020թ.
Եվս 14 տեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ:
Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենք վերջնական բուժված 1 պացիենտ:
Ավելի վաղ նախարարն իր էջում գրել էր.
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը Էջմիածին քաղաքի դեպքով, իսկ 1-ը` մարտի 1-ին ախտորոշված պացիենտի կոնտակտն է:
«Բոլոր նոր 3 դեպքերը եղել են մեկուսացված և մեր հսկողության տակ»:
![]()