![]()
Ֆեյսբուքյան օգտատեր Արբի Դավիթն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Հարգելի ընկերներ, նախորդ գրառումս սխալ մեկնաբանվեց և կարծիք ստեղծվեց իբր ես եմ եղել կորոնավիրուսով վարակված առաջին մարդը։ Ես Իրանում չեմ եղել ու չեմ վերադարձել հայտնի չվերթով։
Իրականում հարազատներիցս մեկը եղել է մեկուսացման մեջ Ծաղկաձորում ու նրա վերադարձը բուռն էմոցիաներ էր առաջացրել։
Կարծում եմ, որ հարգելի լրագրողները կդադարեն տարածել մի փոքր էմոցիաոնալ գրառումս ու սխալ մեկնաբանություններ չեն տա ։ Կանխավ շնորհակալ եմ CivilNet Armlur.am
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆեյսբուքյան օգտատեր Արբի Դավիթն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում էր.
«Մոտ երկու շաբաթ առաջ (Covid-19) վիրուսը փորձեց վնասել ինձ, ընտանիքս և իմ մի քանի ընկերներին: Ինչ խոսք, ծանր շաբաթներ էին, բայց բարեբախտաբար հիմա ամեն բան անցյալում է և ես որոշեցի Ձեզ հետ կիսվել իմ փորձառությունով… կան աղբյուրներ որոնք տեղեկացնում են մեզ, որ կառավարությունը բան չի անում, կամ թաքցվում է իրականությունը հանրությունից: Իրականում դա այդպես չէ… արվում է մաքսիմալը, որպեսզի կանխվի վիրուսի տարածումը…. նաև կան մարդիկ` բժիշկներ,անգրագետներ, (ցավոք սրտի) նախկին իշխանավորներ, ովքեր փորձում են խուճապ ստեղծելով ,կառավարությանը փնովելով ալիբի հավաքել, չմտածելով դրա հետեվանքների մասին:
Ես որպես ՀՀ քաղաքացի կարող եմ հաստատել որ Arsen Torosyan-ը արել է և անում է ամեն բան համաճարակի տարածումը կանխելու համար: Համենայնդեպս պետք է լինել զգոն, և չտրվել կեղծ ինֆորմացիային: Անհրաժեշտ է ուղղակի պահպանել առողջապահության նախարարության հորդորները և խուճապի չմատնվել, մի որոշ ժամանակ անցկացնել տանը, սիրելիների հետ:))))
Հ.Գ. ծանր ժամանակներում հասկանում ես թե ով է քո իրական ընկերը, և թե ով է…
Առողջություն բոլորիս!!!»:
Հարգելի ընկերներ, նախորդ գրառումս սխալ մեկնաբանվեց և կարծիք ստեղծվեց իբր ես եմ եղել կորոնավիրուսով վարակված առաջին…
Posted by Arbi Davit on Saturday, March 14, 2020
![]()