Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվում է քաղաքային տրանսպորտի ախտահանում

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է քաղաքապետարանն ախտահանում քաղաքային տրանսպորտը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ իր և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կորոնավիրուսի թեստի պատասխանները բացասական են: Նա կորոնավիրուսի տարածման հետ կապված դրական և բացասական լուրեր հայտնեց:

Փաշինյանը հայտնեց, որ ցավոք, իր երեկվա եթերից հետո Հայաստանում կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք կա:

«Այս պահի դրությամբ ունենք 18 դրական ախտորոշում»,- ասաց նա:

Կառավարության ղեկավարը նշեց, որ 18, իսկ փաստացվի ախտորոշված 17 դեպքերից 11-ը Էջմիածնի դեպքերի հետևանքով վարակվածներն են: 18-րդը, քանի որ կորոնավիրուսի դրական ախտորոշում ունեցողներից մեկի ընտանիքի անդամ է, կշարունակի մնալ կարանտինում:

Տեսանյութը՝ ստորև.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ