Աբովյան քաղաքում կորոնավիուսային հիվանդության դեպք չկա․ ԱՆ

Սոցիալական ցանցի օգտատերից մեկը գրել է, թե իբր Աբովյան քաղաքում հայտնաբերվել է կորոնավիուսային հիվանդության դեպք:

Պաշտոնապես հերքում ենք այդ տեղեկությունը և կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց: Այս մասին գրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Ինչպես նաև` առողջապահության նախարարությունը վիճակագրությունը ներկայացնում է ըստ դեպքերի և ըստ կասկածելի հետազոտությունների արդյունքների` բնավ չկարևորելով բնակության վայրը»,- գրել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը Էջմիածին քաղաքի դեպքով, իսկ 1-ը` մարտի 1-ին ախտորոշված պացիենտի կոնտակտն է:

«Բոլոր նոր 3 դեպքերը եղել են մեկուսացված և մեր հսկողության տակ:

Ունենք նաև լավ լուր. մարտի 1-ին ախտորոշված պացիենտի այսօրվա տեստավորումը բացասական արդյունք է ցույց տվել, այսինքն` նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել: Վաղը ևս մեկ բացասական արդյունք ստանալուց հետո նա դուրս կգրվի հիվանդանոցից»,- հայտնել է նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ