![]()
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը Էջմիածին քաղաքի դեպքով, իսկ 1-ը` մարտի 1-ին ախտորոշված պացիենտի կոնտակտն է:
«Բոլոր նոր 3 դեպքերը եղել են մեկուսացված և մեր հսկողության տակ:
Ունենք նաև լավ լուր. մարտի 1-ին ախտորոշված պացիենտի այսօրվա տեստավորումը բացասական արդյունք է ցույց տվել, այսինքն` նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել: Վաղը ևս մեկ բացասական արդյունք ստանալուց հետո նա դուրս կգրվի հիվանդանոցից»,- հայտնել է նախարարը:
ԹԱՐՄԱՑՈՒՄ 17:00, 14.03.2020թ.‼️ Այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը Էջմիածին քաղաքի դեպքով, իսկ…
Posted by Arsen Torosyan on Saturday, March 14, 2020
![]()