Թուրքիան և Ադրբեջանը մարտի 15-ից դադարեցնում են տրանսպորտային հաղորդակցությունը

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևն այսօր հեռախոսային խոսակցություն են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են դադարեցնել տրանսպորտային հաղորդակցությունը երկու երկրների միջև` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Այս մասին լրագրողներին հայտնել են Էրդողանի վարչակազմից:

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային այլ հարցեր, ինչպես նաև որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել ավիահաղորդակցությունն ու ցամաքային հաղորդակցությունը, բացառությամբ բեռնափոխադրումների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իր հերթին, Ալիևի վարչակազմից հայտնել են, որ «երկու երկրների նախագահները պայմանավորվել են ժամանակավորապես` մարտի 15-ից` ժ. 00:00-ից կասեցնել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների երկկողմ ուղևորությունները` ցամաքային և օդային ճանապարհով»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ