![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ իր և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կորոնավիրուսի թեստի պատասխանները բացասական են: Նա կորոնավիրուսի տարածման հետ կապված դրական և բացասական լուրեր հայտնեց:
Փաշինյանը հայտնեց, որ ցավոք, իր երեկվա եթերից հետո Հայաստանում կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք կա:
«Այս պահի դրությամբ ունենք 18 դրական ախտորոշում»,- ասաց նա:
Կառավարության ղեկավարը նշեց, որ 18, իսկ փաստացվի ախտորոշված 17 դեպքերից 11-ը Էջմիածնի դեպքերի հետևանքով վարակվածներն են: 18-րդը, քանի որ կորոնավիրուսի դրական ախտորոշում ունեցողներից մեկի ընտանիքի անդամ է, կշարունակի մնալ կարանտինում:
Վարչապետը նաև տեղեկացրեց՝ առաջին վարակակիր քաղաքացու մոտ թեստը բացասական է եղել, եթե երկրորդ թեստն էլ բացասական լինի, կարող են ասել, որ նա առողջացել է: Հաստատված դեպքերն, ըստ վարչապետի, մինչև 51 տարեկան են, ուստի պրակտիկան ցույց է տալիս, որ վերջիններս պետք է 100 տոկոսով առողջանան: Միայն մեկ անձ կա 70-ն անց: Փաշինյանը հույս հայտնեց, որ վերջինս էլ շուտ կապաքինվի:
Կորոնավիրուս. իմ ու Աննայի թեստի պատասխանը՝ բացասական:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, March 14, 2020
![]()