Անգլիայում գրանցվել է ծննդաբերության ժամանակ մորից երեխային կորոնավիրուսի փոխանցում

Բժիշկ Անդրոնիս Ղարիբյանը տեղեկացնում է .

«Ծննդաբերության ժամանակ հղի մորից երեխային նոր կորոնավիրուսի փոխանցումը հնարավոր է։ Անգլիայում այսօր գրանցվեց առաջին դեպքը։»

Հիշեցնենք , որ նման դեպք գրանցվել էր նաև Չինաստանում: Փետրվարի 2-ին կովոռոնավիրուսով վարակված կինը երեխա էր ունեցել , ժամեր անց բժիշկները հաստատել էին, որ երեխայի մարմնում նույնպես կա վարակ:

Կորոնավիրուսով վարակված հղի կնոջից, ամենայն հավանականությամբ վարակը փոխանցվում է պտղին: Այսպիսի եզրահանգման էին եկել Ուհան քաղաքի մանկական հիվանդանոցի բժիշկները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ