Կորոնավիրուսը կարող է թոքերի հետ կապված երկարաժամկետ խնդիրներ առաջացնել նույնիսկ բուժվելուց հետո

Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է առաջացնել երկարաժամկետ խնդիրներ. նոր կորոնավիրուսից բուժված մարդիկ կարող են տառապել թոքերի ֆունկցիայի վատթարացմամբ եւ արագ քայլելիս շնչարգելությամբ: Այս մասին հայտնել են Հոնկոնգի հիվանդանոցային հաստատությունների վարչության մասնագետները:

Մասնագետներն այսպիսի եզրակացության են հանգել 12 առողջացած պացիենտների խմբի ոչ մեծ հետազոտությունից հետո: Արքայադուստր Մարգարեթի հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի ղեկավար Օուեն Ցզենը հայտնել է, որ այս պացիենտներից 2-3-ը բուժվելուց հետո չեն կարող անել այն, ինչ կարողացել են անել նախկինում:

«Նրանք արագ քայլելիս շնչահեղձ են լինում: Որոշ պացիենտների մոտ (առողջանալուց հետո) կարող է դիտվել թոքերի ֆունկցիայի 20-30 տոկոսով նվազում»,- ասել է բժիշկը:

Նա հավելել է, որ այս պացիենտները պետք է անցնեն հետագա հետազոտություն, որ որոշվի, թե նրանց մոտ որքանով է թուլացել թոքային ֆունկցիան, նրանց նաեւ կնշանակվի ֆիզիոթերապիա՝ թոքերի ամրացման համար:

Արքայադուստր Մարգարեթի հիվանդանոցում բուժում ստացած 9 պացիենտի կատարել են թոքերի ՀՏ, եւ ստացած պատկերների վերլուծությունը ցույց է տվել «անփայլ ապակու» ախատանիշին նման նշաններ, ինչը վկայում է ներքին օրգանների վնասվածքի մասին:

Օուեն Ցզենի խոսքով՝ դեռեւս պետք է պարզել, թե հիվանդությունը թոքերի վրա ազդեցության իմաստով ինչպիսի երկարաժամկետ էֆեկտ կարող է ունենալ: Նաեւ պետք է պարզել՝ COVID-19-ը կարո՞ղ է արդյոք նպաստել թոքերի ֆիբրոզի զարգացմանը. վիճակ, որի դեպքում շնչառական մարմիններում ստեղծվում են միացնող հյուսվածքի շերտեր, ինչը խանգարում է դրանց նորմալ գործելուն:

Մասնագետը դուրս գրված պացիենտներին խորհուրդ է տվել վարժություններ կատարել սիրտ-անոթային համակարգի խթանման համար, օրինակ՝ թոքերի վերականգնմանն օգնելու համար զբաղվել լողով:

Նյութի աղբյուր՝ news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ