«Փակել ժամանցի վայրերը, չանել հարսանիքներ, չտեսնել իրար. այսպես կարող ենք պայքարել կորոնավիրուսի դեմ…». Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակմամբ անդրադարձավ կորոնավիրուսի հաղթահարմանն ու չտարածելու մեխանիզմներին:

Էդմոն Մարությանն ասաց, որ պետք է սահմանափակվի քաղաքացիների շարժը, հանդիպումները, պետք է փակվեն ժամանցի վայրերը:

«Ոչ թե պետք է չբարևել, այլ չտեսնել իրար, որովհետև տեսնելուց չբարևելը չի փրկում կորոնավիրուսից: Թատրոններ, համերգներ, ներկայացումներ, բոլորը պետք է հետաձգել, պետությունը պետք է արգելի: Պետական մոտեցումը կարևոր է, հարսանիքները հետաձգեք, հուղարկավորությանը մասնակցել շատ քիչ անձանցով: Սրճարաններ, ռեստորաններ պետք է փակվեն, Իտալիայում դրա չփակվելու հետևանքն է եղել կորոնավիրուսի տարածումը, դպրոցները փակել են, ժամանցի վայրերը՝ ոչ:

Պետք է տարբերակ գտնել և հասարակական տրանսպորտի շարժը հնարավորինս սահմանափակել, քիչ պետք է լինի քաղաքացիների շարժը: Պետք է գործեն միայն խանութները, դեղատները և շրջեն այն մեքնենաները, որոնք սնունդ են ապահովում, առանց շփումների, առանց որևէ բանի, համաճարակի դեմ կարելի է պայքարել միայն այս մեթոդներով: Պետք է 14 օր մտնել այս ռեժիմի մեջ, բուժել մարդկանց ու կանխել տարածումը»,-ասաց Մարուքյանը:

Ինչպես կանխարգելել Կորոնավիրուսի տարածումը և հաղթել համաճարակին

Posted by Edmon Marukyan on Saturday, March 14, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ