Դոնալդ Թրամփը մարտի 15-ը ԱՄՆ-ում հայտարարեց աղոթքի ազգային օր

Դոնալդ Թրամփը մարտի 15-ը ԱՄՆ-ում հայտարարեց աղոթքի ազգային օր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 15-ը ԱՄՆ-ում հայտարարեց աղոթքի ազգային օր : Այդ մասին նախագահ Թրամփը մասնավորապես ասել է .

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել կիրակ օրը մարտի 15-ը, աղոթքի ազգային օր: Մենք այն երկիր ենք, որը մեր ամբողջ պատմության ընթացքում այսպիսի դժվարին ժամանակներում Աստծուց պաշտպանություն և ուժ ենք խնդրել:

Դիմում եմ ԱՄՆ քաղաքացիներին անկախ նրանից, թե այդ օրը որտեղ կարող եք լինել, ես հորդորում եմ բոլորիդ աղոթել: Միասին մենք հեշտությամբ կհաղթահարենք այս ծանր ժամանակաշրջանը»:-ասվում է Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ:

Հիշեցնենք , որ ժամեր առաջ Դոնալդ Թրամփը պաշտոնապես արտակարգ դրություն հայտարարեց ԱՄՆ-ում՝ կորոնավիրուսի տարածման պատճառով:

ԱՄՆ նախագահը նաև հայտարարեց կորոնավիրուսի դեմ պայքարի համար 50 միլիարդ դոլար հատկացնել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ