Չինաստանն արդեն Իտալիային օգնություն է ուղարկել

Չինաստանն Իտալիային օգնություն է ուղարկել։ Մարտի 12-ի երեկոյան չինացի փորձագետներից կազմված խումբը մի քանի տոննա բուժսարքավորումներով Հռոմի օդանավակայան է ժամանել։ Այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը։

Նրանց դիմավորել են իտալական Կարմիր խաչի փորձագետները և Իտալիայում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ փորձագետների խումբը Իտալիա է ժամանել Շանհայից։ Նրանք ինտենսիվ թերապիայի բուժսարքավորումներ ու պաշտպանիչ միջոցներ են տարել Իտալիա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ