![]()
Ճապոնիայի Գամագորի քաղաքի բնակիչներից մեկը հատուկ խախտել է կարանտինի պայմանները և գնացել է ժամանցի վայրեր՝ այլ մարդկանց կորոնավիրուսով վարակելու համար։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։
Ճապոնացու մոտ այդ ժամանակ կասկածվում էր կորոնավիրուսի առկայությունը, և իշխանությունները նրան հրահանգել էին տանը մնալ։ Սակայն նրա այցելություններից հետո փաբերից մեկի աշխատակիցներից մեկի մոտ նույնպես կորոնավիրուս է հայտնաբերվել։
Տղամարդը և նրա ծնողները հանձնել էին թեստեր՝ իրենց մոտ կորոնավիրուսի առկայությունը ստուգելու համար։ Երեկոյան, երբ իմացել են, որ վարակակիր են, տղամարդը ծնողներին հայտնել է, որ տնից դուրս է գալիս վիրուսը տարածելու։
Սկզբում նա գնացել է բար ու այնտեղ անցկացրել է 15 րոպե։ Ապա գնացել է փաբ և այնտեղ շփվել է այլ մարդկանց հետ, կարաոկե է երգել, գրկախառնվել է կին աշխատակիցներից մեկի հետ ու պատմել, որ վարակակիր է։ Դրանից հետո հաստատության ղեկավարությունը ոստիկանություն է կանչել, և վարակակրին մեկուսացրել են։
4 օր անց կորոնավիրուսը հաստատվել է նաև այդ կին աշխատակցի մոտ։ Վարակը տարածողին սպառնացող պատիժն առայժմ հստակ չէ։
![]()